ՇԱԿՍ Ընկերություն

ՀՀ, Երևան, Աշտարակի խճուղի, 47/7


Հեռ./Ֆաքս՝ 374 (10) 67-40-02, 374 (10) 64-70-34, 374 (10) 35-70-16


Էլ. փոստ՝ shaks@shaks.am, Կայք՝ www.shaks.am, skype` shaks.llc


Մեր մասին


Ընկերության մասին

 

Հարաճուն զարգացող ՇԱԿՍ արտադրական ձեռնարկությունը հանդիսանում է քաղաքացիական և և արդյունաբերական շինարարության օբյեկտների համալրման համար լրակազմ տրանսֆորմատորային կայանների, պատվիրատուի տիպային և անհատական սխեմաներով ցածր և միջին լարման բարձր որակի էլեկտրավահանակային սարքավորության, ինչպես նաև անհատական պատվերով մետաղական պահարանների, դարակաշարերի և մալուխային ուղղետարների հիմնական արտադրողներից մեկը:

Կոշտ մրցակցության պայմաններում գործարանի ղեկավարության կողմից խնդիր է դրված համապատասխանել որակի, որը թույլ է տալիս ամրացնել դիրքերը ներքին շուկայում և արտաքին շուկա դուրս գալու հնարավորություն է տալիս: Ընկերության գործունեությունը ուղղված է ՀՀ տնտեսության կայուն զարգացմանը, հայրենական արտադրության արժանի այլընտրանք դառնալուն, ինչը առավել այժմեական է այսօր` հանրապետության տնտեսության անկման պայմաններում:

Ամբողջական արտադրական բոլորապտույտ կատարելու համար ունի բարձրտեխնոլոգիական սարքավորություններով զինված սեփական արտադրական հիմքը սեփական արտադրական տեղամասում, շտեմարանում կան առաջավոր լուծումներ, ինչը թույլ է տալիս պատրաստել ինչպես չափանշվածքային, այնպես էլ պատվիրատուի նախագծով  ոչ չափանշվածքային սարքավորություններ որոշված ժամկետներում նվազագույն ծախսերով: Արտադրությունում կիրառվում են առաջավոր տեխնոլոգիաներ, էլեկտրատեխնիկական սարքավորության լավագույն արտադրողների և հուսալի մատակարարների նյութերը և լրակազմը: Բազմամյա աշխատանքային մեծ փորձը, անձնակազմի տեխնիկական գրագիտությունը և անբասիր գործնական համբավը թույլ են տալիս կատարել ցանկացած բարդության աշխատանք:

Կազմակերպությունը էլեկտրավահանակային սարքավորությունների հավաքման համար օգտագործում է սեփական արտադրության իրաններ, ինչը թույլ է տալիս էժանացնել արտադրանքը և դարձնել այն ավելի մրցունակ: Երկարաժամկետ գործընկերության հաստատման դեպքում ընկերությունը վարում է ճկուն գնագոյացման քաղաքականություն:

Ընկերությունը էլեկտրաէներգիայի ընդունման, հաշվառման և բաշխման, հիմնական շինարարության և արդյունաբերական օբյեկտների շահագործման համար սարքավորություններ է պատրաստում: Մեր մոտ փաստացի Դուք կարող եք պատվիրել էլեկտրատեխնիկական բոլոր հիմնական ապրանքային խմբերի արտադրանքի նախագծում և սարքահաստում: Մեր ապրանքների տեսակակազմը պարբերաբար առօրեականացվում է: Հանգուցային կառուցվածքի հիման վրա ստեղծված արտադրանքները հեշտ կարելի է արդիականացնել և անհրաժեշտության դեպքում ավելացնել նրանց նոր գործառնական հատվածամասեր: Սարքավորումների լրիվ հասանելիությունը և չափանշվածքային լրակազմի կիրառումը ապահովում են անջատված վահանակի վրա տեխնիկական սպասարկման անցկացման հարմարությունը և արագությունը: Առանձին պայմանագրերով մեր ձեռնարկությունը կմատուցի ծառայությունների ընդարձակ անվանակազմ:

Մեր արտադրանքը համապատասխանում է ПУЭ – ին, ГОСТ – ին և միջազգային չափանշվածքներին, ամբողջությամբ բավարարում է էլեկտրա, հրդեհաանվտանգության պահանջների, անցնում է պարտադիր ստուգաչափումներ, ունի բարձր հուսալիություն և ժամանակից հարդարում, առանձնանում է խնայողությամբ և սպասարկման պարզությամբ: Մեր ընկերության խնդիրն է ոչ միայն տարբեր նշանակության վահանակների արտադրությունն  ու խոշոր նախագծերի իրացումը, երաշխավորված էլեկտրամատակարարման և գործառնական հաստատուն հոսանքի համակարգերի կազմակերպման հետ պատվիրատուի մոտ ծագած խնդիրների լուծման համար էլեկտրատեխնիկական սարքավորության մշակում, արտադրություն և ամբողջական մատակարարումն է, այլ նաև մեր հաճախորդների բազմակողմանի աջակցության ապահովումն է:

Մեր մասնագետները պատրաստ են լուծել ամենաբարդ և ոչ չափանշվածք խնդիրներ, փոխգործակցել պատվիրատուի հետ ինչպես տեխնիկական լուծման նախապատրաստման, էլեկտրավահանակային սարքավորության  տեղակայման, այնպես էլ շահագործման գործընթացի և երաշխիքային պարտավորութոյւնների կատարման ժամանակ:

Որևէ տեսակի ապրանքի  և նրա գնի մասին տեղեկատվություն ճշտելու համար կապ հաստատեք մեր հետ և մենք կկարողանանք գործարարաբար ներկայացնել Ձեր պահանջներին համապատասխանող առևտրային առաջարկ կամ ընտրել հարմար և որակյալ նմանօրինակը: Մեր մասնագետները տիրապետում են էլեկտրատեխնիկայի, լուսատեխնիկայի, մալուխային արտադրանքի յուրահատկությունների մասին գիտելիքներին: Մեզ հաջեղվել է մշակել համագործակցության գործընթացին անհատական մոտեցում` յուրաքանչյուր հաճախորդ ստանում է պայմանագրային պայմանների ճշգրիտ կատարում, այլ կարող է լիովին ապավինել մեզ բոլոր հարցերում, սկսած մեր կողմից առաջարկվող ծառայությունների ընտրության առաջնային խորհրդատվությունից, վերջացրած նախագծի ամբողջական ուղեկցումով: Դուք ստանում եք աշխատակիցների անձնական թիմ, որի մպատակը նախագծի իրացման բոլոր փուլերի առավելագույնս արդյունավետ իրագործումն է:

Անհրաժեշտության դեպքում մեր էլեկտրատեխնիկական լաբորատորիայի մասնագետները կօգնեն որոշել Ձեր սարքավորության վերակառուցման կամ փոխարինման  պայմանները, անցկացնել շինվածքի աշխատանքի գործելակարգերի փորձարկումներ աշխատանքի իրական գործելակարգում, իրականացնել սպասարկում և գործարկման – կարգավորման աշխատանքներ:

Ընկերությունը հրավիրում է բոլոր շահագրգռված կազմակերպություններին, ձեռնարկություններին երկարատև և փոխշահավետ համագործակցության. Մենք վստահ ենք` ապագայում մեզ սպասում են զարգացման և համագործակցության նոր հեռանկարներ: Համագործակցությունը մեր հետ դա ժամանակով ստուգված հուսալիություն, որակ և արհեստավարժություն է:

Շնորհակալություն համագործակցության համար: